Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Կոնվերս» բանկից կատարված հափշտակության դեպքով ոստիկաններին դեռ չի հաջողվել որեւէ բան պարզել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 9–ին, ասել է ոստիկանության Երեւանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը։ Վերջինս նշել է, որ առավոտյան ժամը 11։40–ի սահմաններում բանկից ահազանգ են ստացել, որ հարձակում է տեղի ունեցել «Սայաթ Նովա» մասնաճյուղի վրա։ Ոստիկանները ժամանել են դեպքի վայր եւ պարզել, որ անհայտ անձը բանկի աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել։ Նա նշել է, որ անձի եւ հափշտակած գումարի չափի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռ չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա մասնաճյուղից» անհայտ անձը հափշտակել է մոտ 60 հազար եվրո։