Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Ժամը 18-ի սահմաններում մահացած վիճակում Հրազդանի բժշկական կենտրոն են տեղափոխել Հրազդանի Վանատուր թաղամասի 17-ամյա բնակչի:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հիվանդանոց տեղափոխված երիտասարդի մահը վրա է հասել վրաերթի հետեւանքով։

«Շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել՝ ողբերգական ավարտով: 17 տարեկան տղա էր, Վանատուր թաղամասից: Դեպքը տեղի է ունեցել Վանատուրից դեպի Երեւան գնացող մայրուղու վրա՝ մահացածի տան շրջակայքում: Չգիտենք ոնց, բայց վրաերթ է եղել, երիտասարդը տեղում մահացել է: Ինչքանով ինձ հայտնի է, վրաերթ իրականացնողը ներկայացել է Ոստիկանության բաժին»,- պատմեց Հրազդանի ԲԿ-ի տնօրեն Ռ.Սահակյանը:

Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վրաերթը եւ ով է դրա հեղինակը, այս պահին հայտնի չէ։