«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին, որ հայկական շուկա է մուտք գործում «Պոբեդա» ավիաընկերությունը, որն ընդամենը 10 հազար դրամով ուղեւորափոխադրում է իրականացնելու Գյումրիից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա լավ մշակված գովազդ էր` ուշադրություն գրավելու համար, եւ կարճ ժամանակ այդպես աշխատելուց հետո «Պոբեդա» ավիաընկերությունը զգալի թանկացրել է ավիատոմսերը:

«Ժողովուրդ» օրաթերթը ընկերության պաշտոնական կայքէջից պարզեց, որ 10 հազարանոց տոմսեր այլեւս չկան: Իսկ ահա հոկտեմբերի 12-ի դրությամբ ստանդարտ սակագինը Գյումրիից դեպի Մոսկվա կազմում է մոտ 87 հազար դրամ: Փաստորեն, իշխանությունների հայտարարած «բաց երկնքի քաղաքականությունը» գնալով փակվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում