Եմենը բալիստիկ հրթիռ է գործարկել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, հայտնում է Press TV–ն։

Հաղորդվում է, որ միջին հեռահարության հրթիռն ընկել է Ջիզանի շրջանում՝ երկրի հարավ–արեւմուտքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Տեղեկություններ չկան նաեւ զոհերի ու ավերածությունների մասին։

Եմենում մի քանի տարի շարունակ քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Պայքարն ընթանում է ապստամբ հուսիների՝ շիական «Անսար Ալլահ» շարժման եւ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի նկատմամբ լոյալ բանակի մի մասի միջեւ, որոնց աջակցում է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան։