2017թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Գեներալ-գնդապետ Ա.Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է ս.թ. հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանում կայացած «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժության արդյունքների, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքի մասին:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են ՀԱՊԿ ձեւաչափում համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները: