Հայտնի են դարձել նախօրեին՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժածների անունները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում Սեւան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Ford Transit մակնիշի (վարորդ 42-ամյա Վ. Ա.) 24 OS 736 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ մխրճվել «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ 50-ամյա Վ.Դ.) 54 ԼՕ 444 համարանիշի ավտոմեքենայի մեջ:

Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վ. Ա.-ն եւ ուղեւորներ՝ 42-ամյա Ս. Ա.-ն, 34-ամյա Մ. Ա.-ն, 40-ամյա Ռ. Վ.-ն, 30-ամյա Լ. Մ.-ն, 18-ամյա Ս. Ա.-ն, 64-ամյա Ա. Հ.-ն, 34-ամյա Լ. Դ.-ն, 51-ամյա Ռ. Գ.-ն, 55-ամյա Կ. Հ.-ն, 43-ամյա Մ. Բ.-ն, 40-ամյա Լ. Բ.-ն եւ 51-ամյա Ա. Ս.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներից 11-ի առողջական վիճակը գնահատել է միջին ծանրության, իսկ Ա. Ս.-ի եւ Մ. Բ.-ինը՝ ծանր, այնուհետեւ հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: