«Երեւան՝ սիրո քաղաք». այսպես է կոչվում Երեւանին նվիրված նոր երգը, որը կատարում են Միհրան Ծառուկյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Զարուհի Բաբայանը, Էռնա Միրը, Ռադիկ Գաբրիելյանը, Էմմա Ասատրյանը եւ Սյուզաննա Մելքոնյանը:

Այս ուիքենդ Երեւանը տոնում է իր հիմնադրման 2799-րդ տարին, եւ, ինչպես նախորդ տարիներին, քաղաքապետարանը գունեղ տեսահոլովակ է ներկայացրել տոնին ընդառաջ:

Երգի հեղինակը Արա Թորոսյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Գրիգոր Վահրամյանը: