Տաջիկստանում ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել, որն աննկատ կմնար, եթե ադրբեջանական լրատվամիջոցները չփորձեին տարածել այն։

Բանն այն է, որ նիստի ավարտին մասնակիցներն ավանդական լուսանկար են արել։ Նախարարները կամ երկիրը ներկայացնող փոխնախարարները շարվել են այբբենական հերթականությամբ, հետեւաբար, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնվել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի կողքին։ Այս «վիրավորական հարեւանությունից» պաշտպանվելու համար ադրբեջանցի նախարարը փորձել է օգտագործել ազգային դրոշը։