«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ վերջերս բավականին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտու­ղար Վիտալի Բալասանյանի եւ Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Բալասանյանը, ով Արցախի նախա­գահական նախորդ ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին Արցախում կայանալիք նախա­գահական ընտրություններում:

Մեր տեղեկություններով՝ իշխա­նությունների եւ Բալասանյանի հակասության պատճառը վեր­ջինիս ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելն է: Բալասանյանն էլ իր ամբիցիաներից ելնելով՝ չի ցանկանում լի­նել ենթարկվողի կարգավիճա­կում ու իր կանոններն է սահմա­նում: Մեր աղբյուրը չի բացառում նաեւ, որ առաջիկայում վերջինս կարող է պաշտոնանկ արվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում