News.am - ը գրում է ՝

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնեւում, հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են շուրջ մեկուկես տարի առաջ Սանկտ Պետերբուրգում: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: