Կոտայքի մարզում, հոկտեմբերի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում, 32-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած BMW-X6 մակնիշի X435TK163 ռուսական համարանիշի ավտոմեքենայով, Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «ԳԱԻ պոստի» մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի 35LQ811 համարանիշի, ՎԱԶ-2107 մակնիշի 35VS209 համարանիշի, ՎԱԶ-2121 մակնիշի 35СN768 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 34TD252 համարանիշի ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ի փոխանցմամն, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, զոհեր եւ վիրավորներ չկան:

Բոլոր վարորդները հետաքննիչի որոշմամբ ենթարկվել են բժշկական քննության, պարզվել է, որ նրանք բոլորը գտնվել են սթափ վիճակում: