«Լրագրությունը շատ կարեւոր մասնագիտություն է, մենք շատ կարեւոր աշխատանք ենք անում եւ արժե, որ շնորհավորենք ինքներս մեզ»,- այսօր Հայ մամուլի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը: Տիկին Եսայանի համար տոնացույցում առանձնահատուկ նշանակություն ունեն մամուլի եւ խոսքի ազատության տոները:

Բանախոսը, սակայն, ընդգծեց՝ մերօրյա լրագրությունը շատ դժվար ճանապարհ անցնելուց հետո մի տեսակ կորցրել է ինքն իրեն: Պատգամավորի խոսքով, ԶԼՄ-ներից շատերը չարաշահում են ազատությունը, դավաճանում դասական լրագրության սկզբունքները: «Շատ դեպքերում ուսանողները մոռանում են համալսարանում սովորածը և հայտնվելով այս կամ այն կայքում՝ տուրք են տալիս լրատվամիջոցի սեփականատիրոջ, խմբագրի հանձնարարականին:

Մինչդեռ պետք է մատուցել մի արտադրանք, որը մեր հասարակությանն ավելի գրագետ և լավը կդարձնի»,- համոզմունք հայտնեց նախկին լրագրողը: