«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական շուկայում հայտնված թուրքական լոլիկի հարցը հայ-ռուսական նոր սկանդալ է հասունացնում:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ խոսքը միայն թուրքական լոլիկի մասին չէ: ՀՀ-ն նաեւ եվրոպական որոշ երկրներից է տարբեր ապրանքներ ներկրում եւ հայկական պիտակով արտահանում ՌԴ:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով, «Հայաստանի միջոցով ՌԴ թուրքական լոլիկի արտահանումն արվում էր մասսայաբար, ինչից էլ աղմուկը բարձրացավ: Հիմա, երբ ՌԴ-ն ասում է՝ ստոպ, էդ ինչ եք անում, դա նշանակում է, որ պայմանավորվածություններ են խախտվել:

Եթե այս սկանդալի արդյունքում պարզվի, որ իրականում Հայաստանը նման մեխանիզմներով թուրքական լոլիկ, եվրոպական այլ ապրանքներ է արտահանել ՌԴ, ապա գուցե բանը հասնի սանկցիաների կիրառմանը Ռուսաստանի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում