Փրկարարներն այսօր ժամը 11:50-ի սահմաններում հայտնաբերել են 30-ամյա Ս. Պ.-ի դին, ով ավելի վաղ որոնվում էր Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում եւ Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում։

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ երեկ՝ ժամը 22:35-ին ահազանգ են ստացել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր եւ չի վերադարձել, նրա մասին որեւէ տեղեկություն չկա։

Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն: Որոնողական աշխատանքներն այսօր առավոտյան վերսկսվել էին։