Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ բեռնատարը շրջվել է առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան - Բաղրամյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԶԻԼ» մակնիշի  12 ՕՕ 510 համարանիշի բեռնատարը (վարորդ 35-ամյա Գեղամ Խ.)` բեռնված գազի բալոններով մոտ 90 հատ, դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը (մոտ 5 մ), ինչի հետեւանքով վնասվել են գազի բալոնները եւ առկա է արտահոսք: Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել քաղաքացիներին մոտենալ, քանի որ տարածվել է գազի ուժեղ հոտ. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել են տարածքը եւ իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոններից գազի արտահոսքի դադարելը:

Բեռնատարը երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր Հրանտ Դավթյանին: