Երեւանում, հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ աջ եւ ձախ նախաբզկի կտրած-քերծած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ վիրավորը 29-ամյա Մեսրոպ Հ.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Զավարյան փողոցում գտնվող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի «Եդեմ» շոգեբաղնիքից։

Ըստ նախնական տեղեկությունների, նա «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է ձեռքերը։

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ երկտող, որով նա իր հարազատներին խնդրել է ներել իրեն։