«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «քաղաքաբնակների» հաղթանակը «Նապոլիի» նկատմամբ նվիրել է Կատալոնիայի անկախաղութայն շարժման առաջնորդներին, որոնց ավելի վաղ ձերբակալել էին Իսպանիայում:
«Այս հաղթանակը նվիրում ենք նրանց: Կատալոնիայում ապացուցել ենք, որ քաղաքացիությունը բարձր է բոլոր տեսակի գաղափարներից:

Հույս ունեմ, որ շուտով նրանց ազատ կարձակեն»,-Marca-ն է փոխանցում կատալոնացի մասնագետի խոսքերը:
Երեկ Իսպանիայի դատարանը որոշում էր կայացրել ձերբակալել Կատալոնիայի անկախութայն շարժման առաջնորդներին՝ Ժորդի Սանչեսին և Ժորդի Քուիշարտին: Այդ վճռից հետո հազարավոր մարդիկ հանրահավաքի դուրս եկան՝ ի նշան բողոքի