«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ» ՓԲԸ-ն դատի է տվել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ»՝ նախկին «Օրինաց երկիր» կուսակցությանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայփոստ»-ը ՀՎԿ- ից պահանջում է 840 հազար 300 դրամ:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել գործը, այլև պարտավորեցրել է Ա. Բաղդասարյանի կուսակցությանը վճարել «Հայփոստ»-ին ունեցած պարտքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում