Մոսկվայի Օստանկինոյի դատարանը նախօրեին կալանավորել էր 29-ամյա Վահագն Կարապետյանին, որին մեղադրում են առողջությանը ծանր վնաս հասցնելու եւ կողոպուտի մեջ։ Տաքսիստը ուղեւորներին թունավորված ջուր էր տվել եւ գողացել նրանց արժեքավոր իրերը։ Տաքսիստի զոհերից մեկը մահացել էր։ Նրա բնակարանում նաեւ հայտնաբերվել է ավելի քան 100 ժամացույց։ Տղամարդը 1.5 ամսով կալանավորվել է։