Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ուենեցել Արարատի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 28 OU 967 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր, համագյուղացի 25-ամյա Ժորա Կարապետյանը տեղում մահացել է :

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ում օպերատիվորեն ժամանած բժիշները տեղափոխել են Վեդու բժշկական կենտրոն. որից հետո փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորի դին:

Մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են։ Փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: