Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ օրենքի մասին ասուլիսի հյուրն այս անգամ Արշակ Զաքարյանն էր: Անդրադառնալով օրենքի ընդունմանը նա ասաց. «Ես դեմ եմ այս օրենքի ընդունմանը, ոչ թե նրա համար, որ ես բռնությանը կողմ եմ, այլ պարզապես կարծում եմ, որ սա միջոց չէ բռնությունը կանխարգելելու: Սա պարզապես բյուջջեից ավելորդ գումարներ ծախսելու միջոց է, որը հետագայում մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու մեզ: Օրենքը պարզապես դաժանացրել է ընտանեկան բռնությունը»:

Շարունակելով իր խոսքը Արշակ Զաքարյանը նշեց, որ հայ ավանդական ընտանիքը օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին և հիմա վերցնել և սևացնել ավանդական ընտանիքի անունը չի կարելի: Հայ ավանդական ընտանիքի սահմանումը տալով նա ասաց. «Դա այր և կին միացությունն է, որը հաստատված է հայ առաքելական եկեղեցու կողմից:

Ընտանիքի հայրը ընտանիքի գլուխն է, որը տեր է կանգնում ընտանիքին, հոգ է տանում ընտանիքի համար, և մի քանի բացառություններ և վատ դեպքեր վերցնել և ընդհանրացնել չի կարելի»: