Մեզնից յուրաքանչյուրը հայկական Գորգի մի զարդանախշ է.մեկը բնորոշ ու գունավոր, մեկը ոչ այդքան պարզորոշ կամ դեռ անուրվագիծ, մեկը ժամանակի ընթացքում արդեն մաշված կամ, հակառակը, շատ վառ ու գունավոր, ժանակակից կամ միջնադարից հասած...մենք շատ տարբեր ենք,բայց բոլորս զարդանախշեր ենք։ Մեր ՝ հայերիս կյանքերը հազարավոր կապերով քարկապված են իրար, ճիշտ է,մենք ցանել ենք աշխարհի պարարտ հողում մեր խորհրդանիշերը, բայց մեզ թողել ենք ամենից կարևորը. կապերը, մանր թելիկներից հյուսված այն կապերը՝ ազգայինի, հավատքի, սիրո, խնամքի կամ հոգատարության, որոնցով ի վերջո գործում ենք մեր կյանքի ԳՈՐԳԸ։ Հայի դիմապատկերն է իր Գորգը.առաջին հայացքից պարզ մի գունազարդ պատկեր, բայց իրականում բարդ, սիմվոլներով լի մի ամբողջ ժողովրդի պատմություն՝ վայրիվերումներով, ուրախ ու տխուր պահերով, իրար հաջորդող գույներով ու կարևորը՝ միասնականությամբ։Պինդ ու գրագետ Գործված գորգը երեբեք չի քանդվում. գուցե մաշվում է, տեղ- տեղ խավը նստում... բայց գործքը քանդելու համար մի ԿԱՊՆ է պետք քանդել. մենք ... քարկապված ենք իրարով, և մեր ՈՒԺԸ դա է։ Կարևորագույնը՝ ԿԱՊԸ։ 2017-իՀոկտեմբերի 23- ը պատմության նոր կետ դարձավ. այս օրը Գանձասարում օծվեց @megeriancarpetarmenia երկու տարի հյուսվող ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ՝ Խորանի գորգը, Ատյանի գորգն ու Ուղեգորգը։ Այս եռագորգի ծնունդով սկվեց նոր շարժում։ Հետայսու Արցախ աշխարհի վանքերը հերթով կունենան իրենց անվանական Գորգերը՝ տաճարների խորհրադանիշերով, Հավատքի ու պայքարի պատմությամբ, ձեռագործ արվեստի ամբողջ խորությամբ։ Գորգը՝ ազգային ապրելակերպի, ինքնության ու հավատքի մի նոր՝ վերաիմաստավորված և ԱՊՐՈՂ խորհրդանիշ։ Խորին շնորհակալություն Սբ. Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին և արվեստաբան, համադրող Վարդան Կարապետյանին՝իրենց մտածածն իրականություն դարձնելու, ճանապարհի կեսից չհոգնելու,չընկրկելու, և մեզ բոլորիս այդ պատմական եռօրյային մասնակիցը դարձնելու համար։ Մեծապես շնորհակալ եմ նաև Պանարմենիան Մեդիագրուպին՝ կատարած ահռելի ու որակով աշխատանքի համար) Հ.Գ. էնքան լեցուն ու ոգևորված եմ, որ այս գրառումս մի կերպ եմ ամփոփում։ Այնպես որ... շարունակելի))) Ես կանգնած եմ Գանձասարի ուղեգորգին), ուղին՝ Հավատի ու Հավատքի։