«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Արմեն Աշոտյանի գլխավորած մոտ 10 հոգանոց պատվիրակությունը՝ Կարեն Բեքարյան, Իվետա Տոնոյան, մեկ ամիս առաջ Աշոտյանի հետ Բաքու մեկնած Մանե Թանդիլյան կազմով, կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու Եվրանեստի պլենար նիստին։

Հավանաբար, Կիեւում նույնպես հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ «բլիժնի բոյ» կընթանա՝ նիստի օրակարգում ներառված այլընտրանքային էներգետիկայի եւ մամուլի ազատության հարցերի առնչությամբ։

«Հնարավոր է՝ Հայաստանում եւս ինչ-ինչ խնդիրներ կան մամուլի ու սոցցանցերի հետ կապված, սակայն այնպիսին, ինչպիսին մամուլի ու մարդու իրավունքների վիճակն է Ադրբեջանում, անհնար է պատկերացնել։ Այդ են վկայում քիչ թե շատ ազատ լրատվամիջոցների լրագրողների ձերբակալությունները, բռնաճնշումներն ու թերթերի խմբագրություններում խուզարկությունները»,- ասաց պատվիրակության ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում