Վերջին շրջանում ադրբեջանական բանակի կողմից նկատվում է մի փոքր ավելի ագրեսիվ պահվածք, դա կարող է կախված լինեն տարբեր իրավիճակներից, սակայն Ադրբեջանի զինված ուժերը սկսել էին կրակել «ՍՊԱՅԿ» տիպի հրետանային հրթիռով, հետո տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառել է նաև ականանետեր: Երկու կողմերը պաշտոնապես հայտարարեցին նաև կրակոցներից ունեցած կորուստի մասին:
Հոկտեմբերի 25-ին օրվա ընթացքում, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչները լսել են 5-6 մեծ պայթյուններ, որոնց հետեւանքով գյուղի տների պատուհանների ապակիները ցնցվել են: Գրում է aravot.am-ը:
Այս ամենում հետաքրքիրը այն է, որ պայթյունները եղել են, ոչ թե Հայաստանի սահմանում, այլ մի փոքր ավելի հեռու՝ Ադրբեջանի սահմանի ներսում: 5-6 այնպիսի պայթյուն , որ ձայնը և ալիքը հասել է նաև մոտակա գյուղերին: Ճիշտ է բնակիչները կարծում են, թե դա Ադրբեջանի զորավարժարանում կատարված փորձնական կրակոցներ են եղել, բայց մի տեսակ ոնց որ մենք «փորձնական» պատժիչ կրակած լինենք:

 Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան