Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները Արմեն Ջիգարխանյանի թատրոն են եկել խուզարկություն կատարելու: Օպերատիվ աշխատողներն առգրավում են թատրոնի հաշվապահության բոլոր փաստաթղթերը: Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի կայքին հայտնել է թատրոնի գրական մասի ղեկավար Նատալյա Կորնեեւան:

Ավելի վաղ Ջիգարխանյանի թատրոնից հայտնել էին կազմակերպության իբր ինչ-որ «ռեյդային գրավման մասին»: Դերասանի կնոջ ներկայացուցիչը հայտնել էր, որ թատրոնի շենքի մոտ են հայտնվել ինչ-որ մարդիկ, որոնք աշխատանքից հեռացրել են ղեկավարությանը, իսկ իրեն՝ Արմեն Ջիգարխանյանին իբր փակել են իր աշխատասենյակում: Ավելի ուշ թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն հայտնել էր, որ թատրոնում տեղի է ունեցել սովորական աշխատանքային հանդիպում: