Արմավիր քաղաքից NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ մանկապարտեզի շենքում այս պահին պատանդառուի հետ գտնվում է 3 տարեկան երեխա: Նրա հետ բանակցություններ է վարում Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանը:

NEWS.am-ի տեղեկություններով, տղամարդը վնասել է նախկին կնոջը եւ նրա զոքանչին, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Նա կնոջը վնասել է մանկապարտեզի մուտքի մոտ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախնական տվյալներով, «Մանուշակ» մանկապարտեզ դանակով մտած քաղաքացին տնօրենի նախկին փեսան է: Մինչ այդ նա փորձել է տեսնել կնոջը, սակայն չի հաջողվել, որից հետո վրեժխնդիր լինելու նպատակով ներխուժել է մանկապարտեզ եւ պատանդ վերցրել սաներից մեկին եւ դաստիարակներին: Տղամարդը պահանջում է հանդիպում նախկին կնոջ եւ երեխայի հետ: