Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի ներսից քիչ առաջ կրակոցների ձայներ են հնչել, որից հետո մանկապարտեզից դուրս են բերել 4 ժամից ավելի նեսում պատանդառված 3-ամյա երեխային:

NEWS.asm-ի թղթակիցը հայտնում է, որ բոլորին հեռացրեցին դեպքի վայրից, իսկ երեխային անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց:

Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ երեխային պատանդ վերցրած տղամարդը չի վնասվել, ընդամենը կիրառվել են հատուկ միջոցներ՝ երեխային ազատելու համար: Նրա խոսքով, տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է, ինքն էլ չի հասկացել, թե ինչ հստակ պահանջ է ներկայացնում: