«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ ան­դամ երկրների գագաթնաժողո­վի հռչակագրի երկրորդ կետում նշված է, որ բրյուսելյան գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են ԱլԳ անդամ երկր­ների տարածքային ամբողջա­կանությանը եւ սահմանների անձեռնմխելիությունը: ԵՄ անդամ Իսպանիայի եւ կիրակի օրն անկախացած Կատալոնիայի համար այս դրույթը չափազանց էական եւ կարեւոր է:

Այս դրույթին աջակցում են նաեւ ԱլԳ անդամ առնվազն երեք եր­կիր՝ Ուկրաինան, Վրաստանը եւ Ադրբեջանը: Հայաստանը փոր­ձում է ամեն գնով հռչակագրում ներառել դրույթ այն մասին, որ բրյուսելյան գագաթնաժողովն աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մինչ այս դա գրեթե անհնար է թվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում