«Ժամանակ» թերթը գրում է. ««Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզ) դուր չի գալիս Վիգեն Սարգսյանի՝ բանակում չծառայելու շուրջ բարձրացված աղմուկը:

«Շատ պաշտոնյաներ այլ կարգավիճակով են ծառայել։ Հըլը Վիգեն Սարգսյանին ես 2003 թվականին նախարարությունում հանդիպել եմ, իսկ էն մնացածին չեմ էլ տեսել ՊՆ-ում։ Վիգեն Սարգսյանին 2-3 անգամ ՊՆ-ի ընդունարանում տեսել եմ, քննարկումների ժամանակ, հանձնաժողովի նիստերին տեսել եմ։ Իսկ էսօր մարդիկ, ովքեր բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տիկին Խաչատրյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում