Հայաստանի ԱԺ-ում պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:

Օրակարգում է իշխանության պետական եւ դատական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախագծով նախատեսված եկամուտների եւ ծախսերի դրույթները:

Զեկուցողներն են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ այլք:

Նիստին հրավիրվել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը: