Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 31-ին, ժամը 21:49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Արծվի թեւեր» արձանի մոտ տեղի է ունեցել ավտովթար, վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 14-րդ կմ-ին Renault մակնիշի 35 LM 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 20-ամյա Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճանապարհի միջնամասի մետաղյա արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը, վարորդին եւ ուղեւոր՝ 23-ամյա Հաննա Հանթլիին (ԱՄՆ-ի քաղաքացի) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ուղեւորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: