ՌԴ Վլադիմիրսկայա մարզի Վյազնիկովսկի շրջանի 20 մետր խորություն ունեցող անտառային Սականցի լիճը գետնի տակ է անցել:

Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է մարզի աշխատակազմի ջրօգտագործման եւ ջրային ռեսուրսների բաժնի պետ Իվան Շապոշնիկովը:

Նա պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել այդ շրջանում կարստային գոյացությունների առաջացման պատճառով:

Նրա խոսքով՝ գրունտի ողողման արդյունքում դատարկություններ են առաջացել, որոնց մեջ էլ ձկների հետ լցվել է լճի ջուրը:

«Թե ինչ կլինի հետագայում լճի հետ, հիմա դժվար է ասել: Հավանականություն կա, որ առաջացած դատարկության տեղում նորից ջուր կլցվի եւ լիճը կվերականգնվի»,-ասել է նա: