«168 ժամ» թերթը գրում է. «Բաքու-Թբիլիսի-Կարսին Հայաստանի մասնակցությունը կարող է տեսականորեն դառնալ բանակցության առարկա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից առանձին։ Քաղաքական գործիչները պետք է մտածեն այս մասին՝ բարձրաձայնելով այս հարցը, տարբերակներ առաջարկելով Ադրբեջանին»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով երկաթուղու բացման արարողությանն ու դրան ՀՀ-ի մասնակցությանը։

Ըստ նրա՝ կարող են տեղի ունենալ եւ՛ երկկողմ, եւ՛ բազմակողմ բանակցություններ, կախված իրավիճակից եւ Ադրբեջանի դիրքորոշումից, սակայն Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը հրապարակային։

«Կարծում եմ՝ կուլիսային բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ հնարավոր են՝ Հայաստանին այս պրոյեկտին միացնելու թեմայի շուրջ»,- նկատել է Ցինցաձեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում