Երեւանում, նոյեմբերի 1-ին, ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 19:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ թիվ 25 հասցեի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 MZ 615 համարանիշի եւ առանց համարանիշի մոտոցիկլը, որից հետո էլ մոտոցիկլը բախվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 GC 069 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո մոտոցիկլից գետնին ընկած 2 հոգուց մեկը իրենց մոտոցիկլին բախված Opel-ի վարորդին դանակահարել է: 3 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։