Ջրասուզակներն առաջին անգամ հետազոտել են վիթխարի երկնագույն անցքը, որը գտնվում է Ավստրալիայի հյուսիսարեւելյան ծովեզերքի մերձակա Դեյդրիմ կղզուց 200 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Ջրով լի կարստային ձագարում ջրասուզակները հայտնաբերել են մարջանապոլիպների առողջ գաղութներ:

Ծովային կենսաբան Ջոնի Բասքելը (Ավստրալիա) երկնագույն անցքի լուսանկարը զետեղել է Instagram-ում: Այնտեղ նա գրել է, որ երկնագույն անցքն ավելի վաղ հայտնաբերել են երկրաբանները, բայց սոսկ վերջերս է մանրամասն ուսումնասիրվել գիտնականների կողմից:

Երկնագույն անցք են անվանում այն կարստային ձագարը, որը լի է ջրով եւ գտնվում է ծովի մակարդակից ցած: Իրենց անվանումը երկնագույն անցքերն ստացել են մուգ երկնագույն խորը ջրի եւ շուրջը գտնվող ավելի բաց գույնի ջրի հակադրության պատճառով: