Երեւանում երեկ` նոյեմբերի 3-ին, 61-ամյա կինն ինքնասպանության փորձ է կատարել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 61-ամյա կինն իրենց շենքի բակում մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել` փորձելով ինքնասպանություն գործել:

Մեր տեղեկություններով` կինն ուսուցչուհի է:

Նշանակվել է փորձաքննություն, հետաքննություն է կատարվում: