«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի Շիրակի մարզի` Գյումրի քաղաքի Անի թաղամասի եւ Հովունի, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Նոր Ախուրյան համայնքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: