Ռուսաստանի Դաշնային ավիացիայի կանոններում ինքնաթիռում ձեռքի ծանրոցի վերաբերյալ փոփոխությունները ուժի մեջ են մտել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նոր կանոնների համաձայն՝ անվճար ձեռքի ծանրոցի նորման չի կարող 5 կիլոգրամից պակաս լինել:

Բացի այդ, ուղեւորները կարող են իրենց հետ ուսապայուսակ վերցնել, կանացի պայուսակ կամ տարբեր իրերով լցված պայուսակ, վերնահագուստ, ծաղկեփունջ, թռիչքի ժամանակ երեխայի համար սնունդ, երեխայի համար սայլակ կամ օրորոց, վերականգնման համար տեխնիկական միջոցներ, ծալովի սայլակ-բազմոց, Duty free-ում ձեռք բերված դեղեր եւ ապրանքներ: