«Հրապարակ» թերթը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ.

«ԶԼՄ-ներում, քաղաքագիտական շրջանակներում պարբերաբար շրջանառվում է այն հարցը, թե ով է նոր սահմանադրությամբ 2018թ․ լինելու ՀՀ վարչապետը, ինչ դերակատարում է ունենալու Սերժ Սարգսյանն իշխանության բուրգում։

Հասարակությանն այդ հարցերի հետ ոչ մի առնչություն չունի, որովհետեւ այդ հարցը չի լուծվում երկրի ներսում, այլ լուծվելու է երկրից դուրս։ Վարչապետ կլինի այն անձը, որը կունենա ՌԴ- ի դաբրոն եւ չի ունենա Արեւմուտքի վետոն։ Շատ կարեւոր է, թե ով է լինելու վարչապետը, որովհետեւ նրանից է կախված լինելու լճացումից դուրս գալը։

Եթե լինի այն մարդը, որը երկար տարիներ կառավարել է երկիրը եւ հասցրել այս վիճակին, ապա ոչ մի լավ հեռանկար չենք կարող սպասել։ Իսկ այս պահի դրությամբ Հայաստանի իշխանության մակարդակն այնքան ցածր է, որ Ռուսաստանն է շատ հարցեր որոշում։ Նաեւ Արեւմուտքի կշիռն է մեծ, քանի որ նրա տնտեսական աջակցությամբ է Հայաստանի տնտեսությունը շնչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում