«Ժամանակ» թերթը գրում է. ««Այս տարվա մարտ ամսին Թալիշում մարտական հերթա­պահության ժամանակ ականապայթյունային վիրավորման հե­տեւանքով աջ ոտքի մի մասը կորցրած լեյտենանտ Երվանդ Խաչատրյանին «1000 դրամնե­րի» հիմնադրամի շահառու չեն դարձրել, փոխարենը նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ ներկայացնելով, թե մարտական հերթապահության կանոններն է խախտել:

Փաս­տաբան Նորայր Նորիկյանը «Ժամանակ»-ին հայտնեց, որ լեյտենանտին, ըստ օրենքի, պետք է փոխհատուցվեր 53 մլն դրամ: Լեյտենանտը ձեռնամուխ է եղել, որպեսզի քրեական գոր­ծը վերաբացվի՝ հիմնավորելու համար, որ ինքը որեւէ մեղք չի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում