Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Վայոց ձորում կրքերը չեն հանդարտվում: Այսօր վաղ առավոտից էլ բողոքի ցույց են անում Արենի գյուղի բնակիչները՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Այս մասին NEWS.am-ին ասացին արենցիները:

Նշենք, որ մարզում 9 համայնք միավորվել է եւ դարձել խոշորացված համայնք, կենտրոնն էլ Արենի գյուղն է: Այժմ գյուղացիները պահանջում են, որ իրենց համայնքը շարունակի կառավարել իրենց գյուղապետ Րաֆֆի Խաչատրյանը, որը, սակայն, պարտվել է թեկնածուներից Հուսիկ Սահակյանին:

Գյուղացիների խոսքով, իրենք այսօր իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկել՝ ի նշան բողոքի:

Հետաքրքիր է, որ այս համայնքները խոշորացնելու որոշումը դեռ մայիսին էր կայացվել, բայց գյուղացիները միայն հիմա են բողոքի ցույց անում, երբ ընտրություններում իրենց գյուղից առաջադրված թեկնածուն չի անցել:

Նշենք, որ նախօրեին էլ մարզի Շատին համայնքի բնակիչներն էին բողոքի ցույց կազմակերպել: