Նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1955 թ. ծնված Հասմիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 եվրո, 3.000 ռուբլի եւ 40.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: