Երեւանում 31-ամյա կինը ինքնասպանության փորձ է կատարել: Նոյեմբերի 7-ին, ժամը 07։50-ի սահմանում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի կողմից «պոլիտրավմա, կատատրավմա, գանգուղեղային տրավմա, աջ ազդրոսկրի կոտրվածք, սրունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

shamshyan.com-ի փոխանցմամբ, շտապօգնության բրիգադը հիվդանդանոցում հայտնել է, որ նրան տեղափոխել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բակից: Հիվանդանոց տեղափոխվածը վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Մարինե Շ.-ն է, ով նույն օրը, ժամը 04։30-ի սահմանում ինքնասպանություն գործելու նպատակով իրենց տան հյուրասենյակի պատուհանից, որը 3-րդ հարկում է, ցած է նետվել։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Մ. Շ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու։ Ինքնասպանության փորձը տեղի է ունեցել նրա մոր՝ 64-ամյա Լ. Շ.-ի ներկայությամբ։