Գեղարքունիքի մազրում, նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:10-ի սահմաններում 55-ամյա Կամո Ա.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 35 ԼM 950 համարանիշի ավտոմեքենայով բախվել է իր առջեւով ընթացող 32-ամյա Արամ Պ.-ի վարած КамАЗ մակնիշի 53 ՏՏ 237 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Կամո Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն, որտեղից էլ հատուկ ռեանիմոբիլով տեղափոխվում է Էրեբունի բժշկական կենտրոն, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Կամո Ա.-ն Սեւանում հայտնի «Սնդոն» է, իսկ КамАЗ-ի վարորդը ավտոմեքենան վարել է թույլատրելի սահմանված արագությամբ՝ չխախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, երբ «Սնդոն» BMW-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ: