«Ժամանակ» թերթը գրում է. ««2018թ. մարտին Բաքվում կայանալու է ԵԽԽՎ Միգրացիա­յի եւ փախստականների հանձ­նաժողովի նիստը, որին Հայաստանը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ Եվրոպա­կան ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Կարելի է են­թադրել, թե այս լուրը ինչպիսի խուճապ է առաջացրել Բաք­վում՝ նկատի ունենալով Նաիրա Զոհրաբյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի լարված հարաբերությունները: 2013թ. Բաքվում Եվրանեսթի գագաթ­նաժողովի ժամանակ Ալիեւն իր ելույթում հայտարարել էր, որ դահլիճում նստած են հայ ֆա­շիստները, որոնք պղծել են իր պապի գերեզմանը, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավել էր, թե ֆաշիստը Դուք եք:

Չի բացառվում, որ այս անգամ եւս հակաֆաշիստական պայքարը շարունակություն ստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում