Մահացել է ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովը։ Նա 69 տարեկան էր, հայտնում է   Lenta–ն։

Գրողը ուռուցքային հիվանդություն ուներ, բուժման կուրս էր ստանում գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Հունիսին հայտնի էր դարձել, որ նա որոշել է հրաժարվել բոլոր բժշկական պրոցեդուրաներից, որոնք նրա կարծիքով հյուծիչ էին եւ անօգուտ։ Նա դրա փոխարեն ցանկանում էր կյանքի վերջին օրերն ընտանիքի հետ անցկացնել։

2016-ի աշնանից սկսած՝ Զադորնովը չեղարկել էր իր ելույթները քիմիաթերապիայի պատճառով։

2016-ի հոկտեմբերին նրա մոտ էպիլեպտիկ նոպա էր եղել ԴԿ «Մերիդիան»–ում բեմի վրա։ Նրան հենց ելույթից շտապ օգնության մեքենայով տարել էին։

Զադորնովը ծնվել է 1948 թվականին Լատվիայում։ Նա մեծ հռչակ էր ձեռք բերել երգիծական համերգների շնորհիվ, որոնք հեռարձակվում էին ՌԴ ալիքներով։