«Փաստ» օրաթերթը գրում է.

Վայոց ձորի Արենի ու Եղեգիս խոշորացված համայնքերում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը գնալով սրվում է: Խնդիրն այն է, որ Արենիին միավորված Ռինդ և Արփի համայնքների ղեկավարները պարտվել էին ՏԻՄ ընտրություններում: Հաղթել էր Ռինդի նախկին ղեկավար Հուսիկ Սահակյանը: Եվ հիմա, Արենի և Արփի համայնքների նախկին ղեկավարները հայտարարում են, որ համայնքի բնակիչները համաձայն չեն արդյունքների հետ, և ցանկանում են խափանել նորընտիր համայնքապետի աշխատանքը:

«Փաստի» տեղեկություններով` այդ բունտի իրական հեղինակները Վայոց ձորի մարզպետն ու «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանն են: Նրանք որոշել են աննկատ մնալ, քանի որ Արենիի նորընտիր համայնքապետը ՀՀԿ–ական է, իսկ չընտրվածներից մեկն անկուսակցական է, մյուսը՝ այլ կուսակցությունից: Եվ որպեսզի չստացվի, որ կարկառուն ՀՀԿ–ականները ժողովրդին հանում են մեկ այլ ՀՀԿ–ականի դեմ, որոշել են աննկատ գործել, որ «պապան» հանկարծ չիմանա:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում