Իրանում երկրաշարժի զոհերի թիվն աճել է մինչեւ 200 մարդ, հայտնում է Press TV-ն:

Երկրի առողջապահության փոխնախարարի խոսքով՝ տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ:

7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի Իրանի եւ Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կմ հյուսիս-արեւելք եւ Իրանի Քերմանշահ քաղաքից 104 կմ արեւմուտք:

Կարմիր մահիկը հայտնել է, որ Իրանում մոտ 70 հազար մարդ առանց տանիքի է մնացել, տուժած շրջաններում վրանային ճամբարներ են ստեղծում: Երկրի իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկում աղետի հետեւանքների վերացման համար:

Երկրաշարժն առնչվել է նաեւ Իրաքի տարածքին: Այնտեղ 6 մարդ է զոհվել: Տարերային աղետից տուժած Իրաքի շրջաններին օգնելու պատրաստակամություն է հայտնել արդեն Թուրքիան: Շրջաններ են ուղարկվել շարժական խմբեր, Թուրքիայի հիվանդանոցներւոմ պատրաստվում են վիրավորների ընդունել: