«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։

Սարգսյանը հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ ունեցել է 100 հազար ամերիկյան դոլար փոխառություններ: Դրամական միջոցները կազմել են 10 միլիոն 300 հազար դրամ ու 216 հազար 800 ԱՄՆ դոլար։ Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 637 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից։

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սարգսյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու ավտոտնակը, իսկ շարժական գույքից երկու ավտոմեքենա՝ «MERCEDES–BENZ S550» եւ «VAZ 21065» մակնիշների։

Սարգսյանը Աջափնյակի վարչական ղեկավար է նշանակվել սրանից հինգ տարի առաջ՝ 2012 թ. մայիսին։ Մինչ այդ աշխատել է որպես Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում