«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից այսօր՝ նոյեմբերի 14-ին, վաղ առավոտյան փախուստի է դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված 30-ամյա Թելման Ալավերդյանը:

Ըստ ՔԿՎ հանրային կապերի բաժնի՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով, 329 հոդվածի 1-ին մասով և 324 հոդվածի 1-ին մասով:

Թ. Ալավերդյանին տեսնողներին խնդրում ենք զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: